Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ջրագողություն, ապօրինի հորեր, ահռելի կորուստներ, անխնա կառավարում». Լենա Նազարյանը թվեր է հրապարակում

293
Երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ., 12:31
«Ջրագողություն, ապօրինի հորեր, ահռելի կորուստներ, անխնա կառավարում». Լենա Նազարյանը թվեր է հրապարակում

Տասնհինգ տարի շարունակ ամեն տարի Արարատյան արտեզյան ավազանից ջուրը նորմայից գերազանցել է 660 մլն խորանարդ մետր. Աժ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառի բացթողնման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

Նշելով ջրառի բացթողնման պատճառները, Լ. Նազարյանն ասաց, որ ջրամբարները բարվոք վիճակում չեն. «Կան ահռելի կորուստներ, մայր ջրանցքներում՝ 25 % կորուստ, դերիվացիոն ջրանցքներում՝ 7 % կորուստ, մեր տնտեսային ցանցում, որը 14 հազար կմ է՝ 43 %: Այսքան կորուստներ ենք մենք ունենում մինչև ջուրը հասնում է հողատարածքներ...: Համակարգում լինում են ջրագողություններ, եղել են և հիմա էլ կան: Կան նաև ապօրինի հորեր, ինչպես որ եղել են տարիներ շարունակ: Այսպիսով, ոչ ճիշտ, անխնա, անպատասխանատու կառավարումը, ջրային ռեսուրսի գողությունն ու կոռուպցիան հանգեցրել է այսպիսի իրավիճակի, որ մենք ստիպված փաստի առաջ ենք կանգնել և պետք է ինչ-որ լուծում տանք»:

Պատգամավորի խոսքով, կառավարության դիրքորոշումը հետևյալն է. «Սևանա լիճը ջրի տարա չէ և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մյուս տարիներին Սևանից մենք այլևս ջրառ չանենք»:

Լ. Նազարյանը նշեց, որ 2000 թվ-ից առաջ Սևանից ջրառ արվել է ընդամենը 5 մլն խորանարդ մետր: «Սրանք ջրային կոմիտեի պաշտոնական թվերն են: Քանի որ, իսկապես կա անհրաժեշտություն գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելու, բայց այս խնդիրը պետք է լուծվի այլ կերպ, պետք է ոլորտում լինեն շատ կարևոր բացահայտումներ և բարեփոխումներ»,- եզրափակեց նա: