Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«S.O.S. Սևան»-ի բողոքի ակցիան Աժ-ի դիմաց (տեսանյութ)

359
Երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ., 11:40
«S.O.S. Սևան»-ի բողոքի ակցիան Աժ-ի դիմաց (տեսանյութ)

Ի պաշտպանություն Սևանա լճի, «S.O.S. Սևան» նախաձեռնությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի դիմաց:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 23-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել: Նախագիծը նիստի քննարկման արդյունքում միաձայն ընդունվեց, ինչն էլ «S.O.S. Սևան» բողոքի ակցիայի պատճառ է դարձել։

Նշենք, որ նախաձեռնության մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին և ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին՝ առաջարկելով մերժել ՀՀ կառավարության ներկայացրած Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը: