Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը

1716
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 11:55
Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը

ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը (Արիզոնա նահանգ), փոխանցում է РИА Новости-ին։

«Սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյն III մահացել է 2018 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 16:28-ին»,-ասված է օրենսդիրի գրասենյակի տարածած հայտարարությունում։ Նշված է նաև, որ մահվան պահին նրա կողքին կինն ու հարազատներն են եղել։

Նշենք, որ Ջոն Մաքքեյնի մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել:

Օրեր առաջ սենատորի հարազատները հայտնել էին, որ նա որոշում է կայացրել դադարեցնել գլխուղեղի ուռուցքի բուժումը։