Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նախկին նախագահը հանրությանը թյուրիմացության մեջ է գցում». Բակուր Կարապետյան

474
Ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ., 12:45
«Նախկին նախագահը հանրությանը թյուրիմացության մեջ է գցում». Բակուր Կարապետյան

Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երկրի բյուջեն հակադարձ համեմատական է կոռուպցիային:
Ինչքան մեծանում է կոռուպցիան, այնքան փոքրանում է երկրի բյուջեն: Եթե երկրի բյուջեն երկու միլիարդ դոլար է, ապա կոռուպցիան անցնում է 15 միլիարդից: Երբ երկրի նախկին նախագահը հանրությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով հայտարարում է, թե երկու միլիարդ դոլարի հասնող պետական բյուջեի պայմաններում ինքը չէր կարող չորս միլիարդ դոլարի թալան ունենալ, ուղղակի սխալ հաշվարկ է առաջարկում, իբր չի իմանում հակադարձ համեմատականության օրենքը: Եթե երկրի բյուջեն 15 միլիարդի հասներ, ապա կոռուպցիան երկրում հազիվ երկու միլիոն դոլար կլիներ, իսկ պետբյուջեի 30 միլիարդ դոլարի դեպքում, ինչը միանգամայն հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում, ապա դա միայն կոռուպցիայի զրոյացման դեպքում է հնարավոր:
Ասենք, եթե Հազարամյակի մարտահրավերներ Միջազգային բանկի ծրագրով ՀՀ-ին տրամադրված մեկ միլիարդ դոլար վարկի գումարը պետական այրերի կողմից մսխելու փոխարեն ծառայեին նպատակին՝ ժամանակակից ճանապարհների կառուցմանը, այն միլիարդների օգուտներ կբերեր երկրին ու ժողովրդին: Եթե ոռոգման համար տված նվիրատվություններն ու վարկերը պետական այրերի կողմից յուրացման փոխարեն իրենց նպատակին ծառայեին, երկիրը կլցվեր բերք ու բարիքով:
Այսօր ՀՀ վարչապետի և կառավարության վարած քաղաքականությունն ուղղված է հենց այս «հակադարձ համեմատականության» մի կողմի՝ կոռուպցիայի վերացմանը: