Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Առկա պայմաններում, եթե Սևանի ամբողջ ջուրն էլ ծառայեցվի ոռոգման նպատակով, գուցե չբավականացնի»․ Վրույր Արծրունի

501
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 14:40
«Առկա պայմաններում, եթե Սևանի ամբողջ ջուրն էլ ծառայեցվի ոռոգման նպատակով, գուցե չբավականացնի»․ Վրույր Արծրունի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Արծրունին Ֆեյսբուքում գրել է.

Առկա պայմաններում, եթե Սևանի ամբողջ ջուրն էլ ծառայեցվի ոռոգման նպատակով, գուցե չբավականացնի, որովհետև որոշ չափով ծանոթ լինելով օրվա գյուղացիների կիրառած ոռոգման մեխանիզմներին՝ մոտ 1կմ երկարությամբ ձգվող դաշտերը առվակով ոռոգելիս ջուրը մինչև դաշտի մի ծայրից մյուսը հասնելը մի քանի անգամ ավելի շատ իջնում է երկրագնդի խորոխորատները, քան մնում մակերեսին՝ դառնալով գյուղացիների համար էֆեկտիվությունից դուրս ոռոգման վճարների պատճառ։

Այստեղ հիմնովին լուծումներ են անհրաժեշտ՝ օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդնումը, բայց դա էլ պետք է համապատսխանեցվի բնակիչների մտածողությանը։