Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Դավիթ Անանանը՝ ստվերային տնտեսության գնահատման մասին

422
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 13:05
Դավիթ Անանանը՝ ստվերային տնտեսության գնահատման մասին

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է ստվերային տնտեսության գնահատման աշխատանքներին. «Մեր ներքին ռեսուրսներով աշխատանքային խումբ է ձևավորվել, որը պետք է գնահատի ոլորտային ստվերը։ Այս պահին թվերի մասին հայտարարություն չեմ կարողանա հրապարակել, քանի որ հիմա քննարկման փուլում է աշխատանքների կատարման մեթոդաբանությունը։ Այդ ամենն ավարտելուց հետո կորոշվեն տեղեկատվական աղբյուրները, կպարզվի ստացված տեղեկատվությունը։ Մենք պետք է գնահատենք քսան ոլորտների ստվերային տնտեսությունը, որից մեկը՝ ստվերային գյուղատնտեսությունն է»: