Թրամփի նախկին փաստաբանը խոստովանել է, որ հանցանք է գործել նախագահի հրամանով
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել է, որ իրեն մեղավոր է ճանաչում մեղադրական 8 կետերով, հաղորդում է AFP-ը: Քոենը հայտարարել է, որ հանցանք է գործել նախագահ Թրամփի հրամանով, հարկային մեքենայություններ կատարել, խախտել նախագահական քարոզարշավի ֆինանսավորման մասին օրենքը: Բացի այդ, Քոենն ասել է, որ կանխել է տեղեկատվության հրապարակումը, որը կարող էր վնաս հասցնել նախագահի թեկնածուին և նրա նախընտրական քարոզարշավին: «Քոենը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ 130 և 150 հազար դոլար է վճարել 2 կնոջ ընտրությունների ընթացքին ազդելու համար»,- ասել է դաշնային դատավորը: Քոենը չի նշել անանց անունները, սակայն վճարված գումարը համապատասխանում է այն նույն գումարին, որի դիմաց պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը լռել է Թրամփի հետ կապի մասին: «Եթե այդ վճարումները հանցանք էին Քոենի համար, ապա ինչո՞ւ դրանք հանցանք չեն Դոնալդ Թրամփի համար»,- Twitter-ի իր էջում գրել է Քոենի փաստաբանը: Քոենին կարող է ավելի քան 5 տարվա ազատազրկում սպառնալ: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
