Facebook-ը ջնջել է Ռուսաստանի և Իրանի հետ կապ ունեցող էջերը
![]() Facebook ընկերությունը մի շարք էջեր և խմբեր է ջնջել իր սոցցանցում, ինչպես նաև Instagram-ում՝ դա բացատրելով նրանով, որ այդ էջերի և խմբերի մի մասը կապ ունի Ռուսաստանի, մյուս մասը՝ Իրանի հետ, հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ այդ էջերն ու խմբերը կապ չեն ունեցել միմյանց հետ, սակայն նույն ռազմավարությունն են օգտագործել՝ հաշիվներ ստեղծել: «Մենք արգելում ենք նման պահվածքը, քանի որ ցանկանում ենք, որպեսզի Facebook-ին միացող մարդիկ վստահեն մեզ»,- բացատրել են ընկերությունում: Հաղորդվում է նաև, որ ջնջվել են 652 իրանական հաշիվներ, որոնք թիրախավորված են եղել Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լսարանին: «Մենք ջնջել ենք նաև էջերը, խմբերն ու հաշիվները, որոնք, հնարավոր է, որ կապ ունեն ռուսական հետախուզական ծառայությունների հետ»,- հավելել են ընկերությունում: Իր հերթին, մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Twitter-ը, հայտնել է 284 հաշիվների ջնջման մասին, որոնց զգալի մասն ունեցել է իրանական ծագում և զբաղվել է մանիպուլյացիայով: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
