Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արարատցիները բողոքում են ջրի բացակայությունից

465
Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 15:15
Արարատցիները բողոքում են ջրի բացակայությունից

Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքում են ջրի բացակայությունից։ Նրանք հայտնում են, որ Վեդիի ջրօգտագործման ընկերության նախկին պետը, ով հիմա Արարատի մարզի ՋՕԸ-ի պետն է, իր պաշտոնավարման 20 օրերի ընթացքում իրենց ջուրը «փակում է և տանում Վեդի»։ Այգեստան համայնքի ՋՕԸ աշխատակից Դավիթ Մելիքսեթյանը նշում է․ «Վեդիի նախկին պետի հիմնական նպատակը սեփական հողերի (80 հա ծիրանի այգիներ) ոռոգումն է, իսկ մյուսների խնդիրները նրան չեն մտահոգում»։

ՋՕԸ-ի աշխատակիցները շեշտում են․ «Ամբողջ օրվա քրտնաջան աշխատանքը դառնում է անիմաստ, քանի որ գյուղացուն ժամանակին ջուր չեն կարողանում տրամադրել և հողերը մնում են առանց ոռոգման, իսկ ընկերության պետը առանց ջուր տրամադրելու պահանջում է, որ գյուղացին ջրի հարկ վճարի, ինչը անարդարացի է և տրամաբանությունից դուրս»։

Ներկայացնում է «Առաջին լրատվական»-ը: