Գյումրիում թալանել են տեղի քաղաքապետարանի առաջատար մասնագետի տունը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր
![]() SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ օգոստոսի 16-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Կեսօրին Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 59-ամյա Ֆլորա Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 08։30-ից մինչև 17։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով իր տան մուտքի դուռը բացել և ներս են մտել բնակարան, որտեղից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Գողը կամ գողերը ոսկյա և արծաթյա զարդերը հափշտակել են Ս․ Հովհաննիսյանի ննջասենյակից, կարի մեքենայի վրա դրված զարդատուփից։ Գողացված ապրանքը գնահատվում է մոտ 3 միլիոն 500 հազար դրամ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հովհաննիսյանն աշխատում է Գյումրու քաղաքապետարանում որպես առաջատար մասնագետ։ |
Մանրամասներ՝ Դիլիջանում հնչած կրակոցներից
126Երեկ, 17:00Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը
15620.02.2019, 23:35Թալանել են «Նաիրի» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը
7020.02.2019, 10:10«Հակառակորդի դիրքը այրվում է». Վահան Ազիբեկյան (լուսանկար)
88420.02.2019, 01:05Կողոպտել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը
12120.02.2019, 01:00Կանադայում ընտանիքի 7 երեխաները հրդեհի զոհ են դարձել (լուսանկար)
59419.02.2019, 22:50