«Ագրեսիվ արդարացում սեփական կառավարման տարիների և սեփական անձի. դա իր մշտական ոճն է». Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը սոցկայքի իր էջում գրել է. Ընկերներ ջան, ենթադրում եմ, որ շատերդ նայել եք Ռոբերտ Քոչարյանի ելույթը։ Քանի որ երկար էր, շատ բաների կարելի է անդրադարձ կատարել, բայց նշեմ մի քանի ընդհանուր տպավորություն՝ ա) իր ասածի մեջ չկար ապաշխարհանք, միայն ագրեսիվ արդարացում սեփական կառավարման տարիների և սեփական անձի, դա իր մշտական ոճն է բ) թացը չորի հետ խառնում էր, ու իր ստեղծած կառավարման համակարգը՝ օլիգարխներով, մենաշնորհներով, համակարգային կոռուպցիայով փորձում էր սպիտակեցնել, թեև ընդամենը տասը տարի է անցել, ոչինչ չի մոռացվել գ) նոր իշխանության քննադատությունը ճշգրտորեն էր կառուցում, բայց այդ բոլոր խնդիրները մակերեսի վրա են, առանց իրեն էլ են պարզ, ու իր կարիքը չկա դրանք բացահայտելու համար Բնականաբար, իր այս ելույթով Ռոբերտ Քոչարյանը փորձելու է իրեն ներկայացնել որպես իր իսկ ստեղծած համակարգի ծնած ուժերի կոնսոլիդատոր, որպես լիբերալ իշխանության դեմ ազգային և պետականակենտրոն հակակշիռ։ Անձամբ ինձ այդպիսի հակակշիռ պետք չի, սա քաղաքականությունը նորից տեղափոխելու է կեղծ հակադրությունների դաշտ, երբ որ իրենց էությամբ ավտորիտար և հակաժողովրդական մարդիկ շահագործում են ազգային գաղափարը, և դրանով շարունակում են այն արժեզրկել։ Քոչարյանի և նրա մեթոդների ժամանակը անցել է, նա պետք է դա գիտակցի, եթե նույնիսկ համակարգի ներսում նա որոշակի աջակցություն ունի, հասարակության մեծ մասը նրան այլևս էլ չի ընդունելու։ Ինձ համար նաև ցավալի է, որ այս իշխանությունը իր կարճատեսությամբ Քոչարյանին հետ բերեց քաղաքական մոռացությունից՝ ավելի լավ էր Աֆրիկայում մնար առյուծ որսար։ Հիմա պետք է մտածել, ինչպես իրեն հետ ուղարկել, որ մենք նորից մեր սեփական հեղափոխական յուղի մեջ տապակվենք, մեր սեփական լավ ու վատով։ Այլապես, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, անփորձանք։ |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48