«Վարչապետը շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը». Հայկ Մարտիրոսյան
422
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 15:15
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է հետհեղափոխական վիճակի և հակահեղափոխության մասին։ Նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությանն ու ընդգծել. «Վարչապետի՝ քայլերթով Հրապարակ մտնելը վատ գաղափար է, քանի որ նա շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը, ինչը լավ չէ: Դեմ լինելով անձի պաշտամունքին և դիֆերամբներ ձոնելուն՝ պետք է մտածել նրա ֆիզիկական անվտանգության մասին, քանի որ երկրում առկա է հակահեղափոխական ուժերի ակտիվացում»: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հետևյալ գրառումն էր կատարել. «Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք»: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36