Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Նախարարի առաջին կանգառը Ազատան համայնքի՝ օգոստոսի 8-ին կարկուտից տուժած ցանքատարածություններն էին, որտեղ գյուղացիները մեծ վնասներ էին կրել: Արթուր Խաչատրյանը հանդիպել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։ Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ Ազատանում շուրջ 800 հա տարածք է վնասվել, հիմնականում կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Կարկուտից փրկվել է հացահատիկը, որի բերքահավաքը շուրջ 99 տոկոսով ավարտվել էր։ Նախարարը հավաստիացրել է, որ պետությունը գյուղացուն իր հոգսի հետ միայնակ չի թողնի, այժմ վնասների գնահատման փուլն է։ Արթուր Խաչատրյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից մեկնարկող գյուղապահովագրության փորձնական ծրագրում ընդգրկվել է նաև Շիրակի մարզը, ցրտահարության և կարկտահարության ռիսկերից կապահովագրվեն շիրակցիների աճեցրած կարտոֆիլն ու հացահատիկը և կորցրած բերքի դիմաց գյուղացին արդեն ոչ թե օգնություն, այլ փոխհատուցում կստանա: Մանրամասները՝ նախարարության կայքէջում: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30