«Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն». Ն. Փաշինյան
Արդեն հայտնել էինք, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշմանը: Նախնական տեղեկություններով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: ՀՀ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ. «Հույս ունեմ՝ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության առումով: Առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունն ու ժողովրդավարությունն ապահովելը: Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե պարզվի՝ ունեն, գալիս է իրավապահների արագ ու շեշտակի անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, իսկ փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի»: Որոշումը հաստատվեց՝ Երևանի ավագանու լիազորությունները կրճատվեցին: Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար Կառավարությունը 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54