Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռոստովի երկնակամարում ինքնաթիռի մեջ երեխա է ծնվել

1909
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 23:50
Ռոստովի երկնակամարում ինքնաթիռի մեջ երեխա է ծնվել

Սիմֆերոպոլից Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող «Բոինգ 777» ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կաատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Պատճառը մի ուղևորուհու մոտ սկսված վաղաժամ ծննդաբերությունն է եղել:

Donnews-ի տվյալներով՝ հղի կինն իրեն վատ է զգացել և ուղևորների շարքում գտնվող բժիշկները նրա մոտ ախտորոշել են երկունքի ցավեր: Բորտուղեկցորդի հետ նրանք հենց օդում ընդունել են ծնունդը, ինչից հետո որոշում է կայացվել իջեցնել ինքնաթիռը մոտակա օդանավակայանում:

Մորն ու նորածին տղային տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիիճակը կայուն է: