2018-ի 2-րդ եռամսյակում՝ 1-ինի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճարումներն աճել են 50%-ով
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2017-ին պետական բյուջե են վճարել 807.4 միլիարդ դրամ հարկ, որը 12.7 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է: Ընկերության հարկային մուտքերը 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 39.72 միլիարդ դրամ, ինչը, սակայն, նախորդ տարվա համեմատ պակաս է 6.28 տոկոսով: Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է, 2017-ին ընկերությունը վճարել է 34.75 միլիարդ դրամ հարկ, ինչը շուրջ 54 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 22.04 միլիարդ դրամ հարկային ծավալով, ինչը 27.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հինգերորդ հորիզոնականում է, 2017-ին վճարել է 18.67 միլիարդ դրամ հարկ: Ընկերությունը 104 տոկոսով ավելացրել է հարկային վճարները՝ 16-րդ տեղից բարձրանալով 5-րդ հորիզոնական: Խոշոր հարկատուների տասնյակում են նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» -ը՝ 13.46 միլիարդ դրամ հարկային մուտքերով՝ աճը 43.5 տոկոս, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 12.60 միլիարդ դրամ (անկումը՝ 8.65 տոկոս), «Ֆլեշ»-ը՝ 12.46 միլիարդ դրամ (աճը՝ 14.2), «Ջեյ ԹիԱյ Արմենիա»-ն՝ 11.99 միլիարդ դրամ (աճ՝ 28.7), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»ընկերությունը՝ 11.64 միլիարդ դրամ (աճը՝ 25.5): 10 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե է վճարվել է 198.8 միլիարդ դրամ հարկ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 25 տոկոսով: |
«Այս տարի ավելի քան 50 երկրներում, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության կեսը, անց են կացվում ընտրություններ»․ Վահե Դավթյան
9917.05.2024, 17:36«ԵԱՏՄ-ին մասնակցությունը ձեռնտու է Հայաստանին»․ ՌԴ ԱԳՆ
34717.05.2024, 01:24««Կանաչ էներգետիկ փոխակերպում»-ը պրոպագանդիստական փուչիկ է». Վահե Դավթյան
31116.05.2024, 00:54Թուրքիան, Հայաստանը և Չինաստանը՝ ՌԴ մարզերի հետ բեռնաշրջանառության ոլորտում առաջատարներ․ #ТАСС
137113.05.2024, 18:18Ընթանում է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
181308.05.2024, 18:42«ԵԱՏՄ-ն հաստատվել է՝ որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը». Պուտին (տեսանյութ)
271608.05.2024, 18:36