ՀՀԿ ԳՄ հայտարարությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առիթով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Այս մասին ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ։ «Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված՝ լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։ Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»,– ասված է հայտարարության մեջ։ |
«Արդեն մատնանշում են հենց Ադրբեջանի և Իսրայելի միջամտությունը». Նաիրի Հոխիկյան
4904:06«Կիրանցցիները, իրենց իսկ բնորոշմամբ՝ մեռած են, թաղած չեն». Ոսկան Սարգսյան
5503:18«Եկեղեցականներն ամբողջությամբ կիսում են էս բաշիբոզուկ կլոունի քայլերի պատասխանատվությունը». Արման Բաբաջանյան
6802:06«Իսրայելից զատ Մոսկվան ու Անկարան էլ կարող էին լինել Ռաիսիի ուղղաթիռի վթարի շահառուները». Ստյոպա Սաֆարյան
7002:00«Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար». Ստեփան Դանիելյան
7500:30«Դա ի՞նչ ա նշանակում, դա ի՞նչ ա նշանակում». համացանցը ծաղրում է Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
92Երեկ, 22:48