ԱՄՆ-ում հակաթուրքական օրինագիծ է ընդունվել
![]() ԱՄՆ Սենատի՝ արտաքին կապերի հարցով հանձնաժողովը հավանություն է տվել օրինագիծին, որով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի համար՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում, հաղորդում է Anadolu-ն: Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի՝ Թուրքիայի դեմ մասշտաբային պատժամիջոցներ սահմանելու հայտարարությունների ֆոնին: Թրամփի և Փենսի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ կսահմանվեն այն դեպքում, եթե Անկարան ազատ չարձակի Թուրքիայում FETÖ ու PKK կազմակերպությունների օգտին լրտեսության համար ձերբակալված ամերիկացի Էնդրյու Բրոնսոնին: Օրինագիծը, որն ստացել է «Թուրքիայի միջազգային ֆինանսական ինստիտուտների մասին օրենք» անվանումը, ներկայացվել է Սենատին սենատորներ Բոբ Քորքերի, Բոբ Մենենդեսի, Ջեյմս Լենքֆորդի, Թոմ Թիլիսի, Ժաննա Շահինի և Բիլ Նելսոնի կողմից: Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար պետք է հավանություն արժանանա ԱՄՆ Սենատի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի կողմից: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
