«Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Al Jazeera-ին
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ՀՀ վարչապետն ասել է, որ պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով, ինչպես նաև նշել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, քանի որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել: ՀՀ վարչապետը լրագրող Ռոբին Ուոլքերին պատմել է նաև «թավշյա» հեղափոխության և դրա արդյունքների մասին՝ նշելով, որ այն ՀՀ բոլոր քաղաքացիներին երաշխիք է տվել գործել օրենքի սահմաններում և հավասար լինել բիզնես իրականացնելու հարցում: Արաբական հեռուստաալիքի կայքում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 29-ին: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
