ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Թուրքիային F-35-երի մատակարարումը
![]() ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ Անկարայի՝ ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները գնելու մտադրության պատճառով, հաղորդում է The Washington Times-ը: Համապատասխան փոփոխությունը կատարվել է 2019թ. համար ԱՄՆ պաշտպանական բյուջեի վերջին տարբերակում: Այն հաստատել են Կոնգրեսի երկու պալատներում: F-35-երի ճակատագրի մասին վերջնական որոշումը կընդունվի, երբ Պենտագոնը կվերլուծի մատակարարման չեղարկման հետևանքները: Գերատեսչությունը պետք է 90 օրվա ընթացքում զեկույց տրամադրի Կոնգրեսին այն մասին, թե ինչպես F-35-երի ծրագրում Թուրքիայի մասնակցության դադարեցումը կարող է ազդեցություն ունենալ Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերություններին: Ընդ որում, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը կոնգրեսականներին կոչ է արել հրաժարվել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման արգելքի գաղափարից: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
