Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

«Ռուսաստանն ու Իրանը կարող են շրջափակել Ադրբեջանը». «Коммерсант»

1921
Երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ., 15:20
«Ռուսաստանն ու Իրանը կարող են շրջափակել Ադրբեջանը». «Коммерсант»

Մերձկասպյան պետությունների ղեկավարները մտադիր են օգոստոսի 12-ին Ակտաուում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագիր ստորագրել, գրում է «Коммерсант»-ը:

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ կոնվենցիայի հետ միասին արձանագրություն կստորագրվի՝ Կասպից ծովում շրջակա միջավայրի վրա ծրագրերի ազդեցության ընթացակարգի գնահատման մասին: Ինչպես նաև դիտարկվում է տարբերակ, որի համաձայն՝ այդ փաստաթուղթը մեկ օր առաջ կստորագրեն արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կամ բնապահպանության նախարարները:

Այդպիսով, Ռուսաստանն ու Իրանը կստանան գործիք, որը թույլ կտա հետաձգել Անդրկասպյան գազամուղի ծրագիրը, որով թուրքմենական գազ է մատակարարվում Ադրբեջանի միջոցով դեպի Եվրոպա:

Կասպից ծովի չլուծված կարգավիճակն այդ գազամուղի կառուցման գլխավոր խոչընդոտներից է (Ռուսաստանի շրջացմամբ՝ գազի մատակարարում Ադրբեջանի միջով դեպի Վրաստան և Թուրքիա):

«Коммерсант»-ի աղբյուրները բացառել են նաև վերոնշյալ գազամուղի ծրագրի հաջողությունը, նույնիսկ եթե արձանագրություն չստորագրվի: Աղբյուրները նաև նշել են, որ նույնիսկ առաջիկա 10 տարում չի ակնկալվում, որ թուրքմենական գազը կհասնի Եվրոպա:

«Այդ ծրագիրը կարող է ակտուալ դառնալ միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական հանքավայրերը վերանան»,- հավելել են փորձագետները: