«Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ». Կարո Փայլան
![]() Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է թուրքական դատարանի այն որոշմանը, որով երկարաձգվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։ Ամերիկացի հոգևորականը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու համար, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Դատարանի որոշման մասին Փայլանը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. «Ասվում էր, թե մի հոգևորականին տուր, մյուսին վերցու: Բայց դե Բրանսոնը, ով Էրդողանի խոստովանությամբ պատանդ է պահվում, այդպես էլ ազատ չարձակվեց։ Էրդողանը, ով կարծել է, թե Դենիզ Յուջելի (Թուրքիայում կալանավորված գերմանացի լրագրող) միջոցով ծնկի բերեց Գերմանիային, շարունակում է պատանդ պահելու իր քաղաքականությունը։ Մենք պետք է ամոթ զգանք, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է կեղտոտ գործարքների մեջ»: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
