Թրամփը ցանկանում է ԱՄՆ հրավիրել Պուտինին
5369
Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 10:55
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Վաշինգթոն հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս տարվա աշնանը: Թրամփը նաև հանձնարարել է իր խորհրդական Ջոն Բոլթոնին զբաղվել այդ հարցով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է DW-ն: «Հելսինկիում նախագահը համաձայնել է շարունակել երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակիցների միջև աշխատանքային մակարդակով երկխոսությունը: Նախագահ Թրամփը Ջոն Բոլթոնին խնդրել է Պուտինին Վաշինգթոն հրավիրել»,- գրել է Սանդերսը «Twitter»-ի իր էջում: Դեռևս հստակ չէ Պուտինի այցի ժամկետները: Ինքը՝ Թրամփը, «Twitter»-ի իր էջում գրել է. «Ես ուրախ կլինեմ մեր երկրորդ հանդիպման համար, որպեսզի կյանքի կոչենք քննարկված թեմաներից շատերը»: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
