«Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով». Lenta.ru
Lenta.ru կայքը «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրով հոդված է հրապարակել, որում Հայաստանն Ուկրաինայի «երկվորյակ քույր» է անվանում և ցավ հայտնում, քանի որ բոլորովին վերջերս Երևանը «հավատարիմ» էր Մոսկվային: «Մինչ վերջերս Երևանը հավատարիմ էր Մոսկվային, ամեն դեպքում, ավելին, քան մյուս կովկասյան անկախ հանրապետությունները: Սակայն այժմ պետք է խորապես մտածենք հետագա երկկողմ հարաբերությունների մասին»,- մտահոգություն է հայտնել ռուսական կայքը: Lenta.ru-ի կարծիքով՝ ՀՀ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց, գրում է կայքը: Ըստ կայքի՝ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը: Ընդ որում, ինչպես նկատում է ռուսական լրատվամիջոցը, Փաշինյանը ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում: Աամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ՝ փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել: «Ստացվում է, որ այժմ Հայաստանում մնացել է մեկը, ով հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, և դա Փաշինյանն է, իսկ Ռուսաստանի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի խաղաղության միակ աղավնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կարող է հանդարտեցնել շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»,- եզրափակում է հոդվածագիրը: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48