Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից թանկ գնով
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ են սկսել նաև Ծառուկյանին պատկանող ընկերություններում և հատկապես՝ գազալցակայաններում: Այս տեղեկություններին զուգահեռ հանրությունը սկսել է քննարկել այնպիսի տեղեկություններ, որոնք պատմում են Ծառուկյանին պատկանող ընկերություններում նախկինում աշխատած աշխատակիցները: Հատկապես լայն քննարկման թեմա է դարձել այն, որ 2011-2014թթ. Ծառուկյանին պատկանող գազալցակայանների աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձի մի մասի պահման փոխարեն: Ասում են, որ այդ ժամանակահատվածում Ծառուկյանը ներմուծել է մի քանի հազար «Նիվա» և արագ իրացման ու գերշահույթի համար պարտադրել իր աշխատակիցներին: Համաձայն շրջանառվող լուրերի, մի քանի տարի շարունակ յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձից ամեն ամիս պահվել է ամսական 80.000 դրամ, փոխարենը տրվել է այդ ավտոմեքենան: Ասում են նաև, որ մեքենայի արժեքը հաշվարկվել է շուկայականից շուրջ 60% բարձր արժեքով: Համաձայն շրջանառվող տեղեկատվության, աշխատակիցներն այդ պահանջը մերժելու տարբերակ ուղղակի չեն ունեցել. վերջիններին սպառնացել են հաշվեհարդարով և աշխատանքից ազատելով: Հարգելի ընթերցող, եթե դուք ևս տիրապետում եք նմանատիպ տեղեկությունների, կամ նույնպես աշխատել, աշխատում եք վերոնշյալ կամ այլ ընկերություններում և ենթարկվել եք պարտադրանքների, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, կամ ուղարկեք նամակ մեր խմբագրություն: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36