«Սխալվել եմ, որ անուններ եմ տվել». ՊԵԿ նախագահ
Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՊԵԿ-ը փոշմանեց ու չհրապարակեց ստուգված 8 գազալցակայանների բոլոր տերերի անունները. «Իմ կոլեգաներն ասացին, որ քննչական ու հետաքննչական գործողությունների շրջանակում որևէ տեղեկատվության բացահայտումը կարող է վնասել քննչական գործողություններին: Սխալվել եմ, որ անուններ եմ տվել»,- ասաց Անանյանը: Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Դավիթ Անանյանն անդրադարձել էր գազալցակայաններում իրականացված ստուգումներին ու անուններ տվել. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, Ղազարյանին պատկանող գազալցակայաններում են ստուգումներ անցկացվել: Ծառուկյանինը՝ ևս, Հովիկ Աբրահամյանինը՝ չէ... Հիշողությամբ եմ ասում, մեր մամուլի խոսնակին կխնդրեմ, կհրապարակենք»,- ասել էր Դավիթ Անանյանը: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
10603.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
58102.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
12402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12802.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10501.05.2024, 21:54