Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են խորոված ուտելու և զրուցել Մոգերինիի հետ
Ռուս հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խորոված ուտելու են հրավիրել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին և զրուցել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Յունկերի հետ «Փաշինյանը» քննարկել է միջազգային իրավիճակը, ինչպես նաև նրան հրավիրել Երևան՝ խորոված ուտելու, հաղորդում է РИА Новости-ն: Հեռախոսազրույցի ընթացքում «Փաշինյանը» բողոքել է ԱՄՆ-ի ճնշումներից: «Թրամփը չի հասկանում, թե ինչ է կատարվում: Մենք պետք է վստահ լինենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է Յունկերն ու հաջողություններ մաղթել: Յունկերը նաև խոստովանել է, որ «վատ չի հնչում» խորոված ուտելու հրավերը և խոստացել է մյուս տարի Հայաստան գալ: Իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խորհուրդ է տվել ՀՀ նոր իշխանություններին լավ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48