Ջեֆ Բեզոսի կարողությունն ավելին է, քան Հայաստանի, Վրաստանի, Մոնղոլիայի և Էստոնիայի ՀՆԱ-ն միասին վերցրած
Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը կրկին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ: Ըստ Bloomberg-ի գնահատականի՝ մեկ տարում 54-ամյա Բեզոսի կարողությունն աճել է մոտ 52 միլիարդ դոլարով: Բեզոսի կարողությունը 55 միլիարդ դոլարով ավելին է, քան աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նրան հաջորդող՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը (95,5 միլիարդ դոլար): Բեզոսը նաև դարձել է ժամանակակից պատմության մեջ ամենահարուստ մարդը: The World's Billionaires կոչվող ցանկում Բեզոսի կարողությունը գնահատվում է 149,7 միլիարդ դոլար: Համեմատության համար՝ անցած տարի Համաշխարհային բանկը Բուլղարիայի ՀՆԱ-ն գնահատել էր 143,85 միլիարդ դոլար: Այժմ Բեզոսի կարողությունն ավելին է, քան Հայաստանի, Վրաստանի, Մոնղոլիայի և Էստոնիայի ՀՆԱ-ն միասին վերցրած: Ցուցակի երրորդ տեղում է ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 83 միլիարդ դոլար կարողությամբ, ով առաջ է անցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից (82,9 միլիարդ դոլար): |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
8111:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
9310:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
8209:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
215Երեկ, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
413Երեկ, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
12825.04.2024, 16:54