ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ և խուճապի մատնել մարդկանց (տեսանյութ)
«Այսօր ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաև կրակոցների ժամանակ ահաբեկվել և թաքնվել են: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ ռուս զինվորականներն իրենց գյուղի ճանապարհով տանկերով և այլ զինվորական մեքենաներով օրական մի քանի անգամ երթևեկում են, բայց զորավարժության առաջին դեպքն էր սա: Համայնքապետը պահանջել է դադարեցնել վարժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին և Արթիկի ոստիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ արձագանքել, հասել են Փանիկ և խոսել ռուսական կողմի հետ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: Տեսանյութերը՝ ֆեյսբուքյան օգատատեր Արմեն-Հայարփի Գևորգյանի էջից: Աղբյուրը` Արմեն-Հայարփի Գևորգյանի էջ |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54