Թրամփն ամփոփել է Պուտինի հետ հանդիպման արդյունքները
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուժեղ էր Հելսինկիում հանդիպման ժամանակ: Այս մասին ամերիկյան Fox News հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք հրաշալի ժամանակ անցկացրեցինք»,- ասել է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքն ու Պուտինը կարևոր եզրահանգման են եկել: «Մենք շատ հարցեր ենք քննարկել, ներառյալ՝ միջուկային զենքի տարածումը, պատերազմն ու խաղաղությունը, տնտեսությունը, Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակներն ու շատ այլ հարցեր»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ անդրադարձել են նաև Իսրայելի հարցին: Ավելի վաղ Թրամփը Պուտինի հետ հանդիպումը «լավ սկիզբ» էր անվանել: Նա նաև հույս էր հայտնել, որ նման հանդիպումները շարունակական կլինեն: Պուտինը, իր հերթին, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել էր, որ քննարկել են երկկողմ հարաբերությունների գրեթե բոլոր հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
