«Ալաշկերտ»-ը ջերմ ընդունելության է արժանացել Շոտլանդիայում
![]() Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում կայանալու է «Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնն այսօր մեկնել է մրցավայր, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել։ «Գլազգոն ապրում է ֆուտբոլով: Քաղաքը բաժանվում է երկու ճամբարի՝ «Սելթիկ» և «Գլազգո Ռեյնջերս»: Կարճատև զբոսանքի ընթացքում «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներին ճանաչում էին գրեթե բոլորը: ««Ալաշկե՞րտ»-ն է, եկել եք «Սելթիկ»-ի հետ խաղալո՞ւ»,- հարցնում են հետաքրքրասեր շոտլանդացիները: Դե իսկ ալաշկերտցիներին օդանավակայանից քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոց տեղափոխած վարորդը միանգամից նշեց իր ակումբային պատկանելիության մասին. «Ես «Ռեյնջերս»-ի երկրպագու եմ, ձեզ 4:0 հաշվով հաղթանակ եմ մաղթում»»,- տպավորություններից մի հատված է մեջբերել «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը: ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

