Զարուհի Փոստանջյանի աջակիցները կհավաքվեն քաղաքապետարանի դիմաց
Արդեն հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Արտահերթ ընտրությունը հուլիսի 16-ին է: «Ելք»-ն այսօր հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու ու չի մասնակցելու նիստին, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ թեկնածու չի առաջադրելու ու արտահերթ նիստին չի մասնակցելու նաև ՀՀԿ-ն: Մյուս խմբակցությունները դեռևս հայտարարություն չեն տարածել: ՏԻՄ օրենքի համաձայն, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Սպասվում է, որ հուլիսի 16-ին քաղաքապետ չի ընտրվի: Տեղեկացնենք նաև, որ հուլիսի 16-ին առավոտյան ժամը 10-ին Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները նախաձեռնել են աջակցության հանրահավաք՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց։ |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48