Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել
![]() Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել: Ամսագիրը հոդված է հրապարակել «4 խաչակիրներ, ովքեր վառ են պահում ժողովրդավարության մասին երազանքը» վերտառությամբ։ Հոդվածում առաջին խաչակիրը Նիկոլ Փաշինյանն է: «Իմ ժողովրդի սերն ստիպել է ինձ դուրս գալ իմ հարմարավետ գրասենյակից և 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանի մեջ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարության դեմ: Առաջին հերթին, ես ցանկանում էի տեսնել իմ հայրենիքի և ժողովրդի ազատությունն ու երջանկությունը: Ես ասում էի՝ եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց, իսկ իշխանությունը չփոխի, ես կհեռանամ քաղաքականությունից»,- պարբերականը մեջբերում է Փաշինյանի խոսքը: Բացի այդ, վարչապետը հիշեցրել է, որ առաջին օրվանից շարժումը հայտարարել է այն մասին, որ բռնություն չի գործադրի ինչ-որ մեկի հանդեպ, եթե անգամ անձամբ բախվի դաժանության։ «Ես ամբիոնից ասում էի՝ մենք կառաջնորդվենք աստվածաշնչյան պատվիրանով․ եթե ինչ-որ մեկը հարվածի այտիդ, ապա ձախն էլ դեմ տուր։ Մենք գիտեինք, որ երբեք չենք զիջի»,- հավելել է ՀՀ վարչապետը: Բացի ՀՀ վարչապետից, ամսագիրը ժողովրդավարության խաչակիրներ է անվանում Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեմային, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետություն դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսին: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
