Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Վանաձորում կորած 3 տարեկան երեխային գտել են

354
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 22:05
Վանաձորում կորած 3 տարեկան երեխային գտել են

Հուլիսի 12-ին, ժամը 18:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Վարդանանց փողոցի «Մուշմար» խանութի մոտակայքում, կորել է 3 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 18:36-ի սահմաններում փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին Արցախի պուրակի մոտակայքում հայտնաբերել են Ա. Ա-ին (2015թ.):