«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
![]() «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնությունը Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահի դրությամբ ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով, Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին, ովքեր արդեն մեկ ամիս է պայքարում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Հիշեցնենք, որ այսօր կարգապահական հանձնաժողովում քննարկելու են Կորյուն աբեղային կարգալույծ անելու հարցը, ուստի Մայր Աթոռի տարածքից նախաձեռնության անդամներին հեռացնելն ուներ իր նպատակը: Այն է՝ հեռու պահել շարժման մասնակիցներին, հեռացնել նրանց Մայր Աթոռի տարածքից, որպեսզի Հայր Կորյունին կարգալույծ անելուց հետո չնայեն վերջինիս աչքերին, քանի որ ոչ մի հիմք չկա նրան կարգալույծ անելու: Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում արթնանալ, ոտքի կանգնել, միանալ մեզ և միասին պայքարենք անարդար, անազնիվ, փողասեր, ուխտադրույժ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ: Միացե՛ք» Աղբյուրը` «Նոր Հայաստան նոր Հայրապետ» (ֆեյսբուք) |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
