Հարցում. ցանկանո՞ւմ են արդյոք երևանցիները քաղաքապետի պաշտոնում տեսնել Թեհմինա Վարդանյանին
Համացանցում քննարկվում է Երևանի քաղաքապետի հնարավոր թեկնածուի անունը: Շրջանառվում է, որ Տարոն Մարգարյանին կարող է փոխարինել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: «Եթե թիմը տեսնի, որ ես պետք է լինեմ քաղաքապետի թեկնածու, ապա միասնական քննարկման արդյունքում կլինի վերջնական որոշումը: Այս պահին նման հարց չի քննարկվում»,- ասել է Վարդանյանը: Հարցման նպատակն է պարզել՝ ցանկանո՞ւմ են արդյոք երևանցիները քաղաքապետի պաշտոնում տեսնել Թ. Վարդանյանին: Նշենք, որ Երևանի քաղաքապետի հրաժարականից 3 օր հետո, ՏԻՄ օրենքով, ավագանին արտահերթ նիստ պետք է գումարի՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Եթե քաղաքապետի արտահերթ ընտրությունների համար նշանակված նիստի օրը թեկնածուներից որևէ մեկը չի ստանում բավարար ձայներ, ավագանին լուծարվում է: Ավագանու բոլոր խմբակցություններն ունեն քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունք: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54