«Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի մինչև հուլիսի 25-ը». ՀՔԾ պետ
«Ես չեմ կարծում ՀՔԾ պետն այն անձն է, որը պետք է մեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը»,- այսօր Կառավարությունում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նոր հարցեր առաջացրե՞լ է և գործին առնչվող հարցեր ի հայտ եկա՞ն, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում հիմա պատասխանել այդ հարցին: Նա նշեց, որ ՀՔԾ–ն մինչև հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին կսպասի հարցաքննության, ով հրավիրվել է վկայի կարգավիճակով: Հաջորդ հարցին, թե ՀՔԾ-ն բազմաթիվ քրեական գործերի ընթացք չի տվել կամ «ջրել է», որոնցից է օրինակ 2015 թվականին լրագրողների նկատմամբ կատարված բռնությունն «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, որի հետ կապված մինչ այսօր որևիցե բարձրաստիճան պաշտոնյա չի պատժվել, և արդյոք հույս ունենա՞նք, որ այդ գործով որևէ տեղաշարժ կլինի՞, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և ձեռք բերված ապացույցների հիման վրա կտրրվեն օբյեկտիվ գնահատականներ»: Դիտրակմանը, թե երեք տարի շարունակ ապացույց ձեռք չի՞ բերվել, պաշտոնյան ասաց. «Ես այս պահին ապացույցների մասին չեմ ցանկանում խոսել, բայց համոզված եղեք՝ այդ ապացուցների գնահատման արդյունքում, հավատացած եղեք, կկայացվեն օբյեկտիվ որոշումներ»: Արդյոք բարձրաստիճան այլ պաշտոնյաններ հրավիրվե՞լ են հարցաքննության, հարցին էլ պատասխանեց՝ այո, հավելելով, որ անուններ չի ցանկանում նշել: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54