Վլադիմիր Գասպարյանի եղբոր իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել
Փաստաբան Արմեն Ֆերոյանն իր մեկնաբանությունն է ներկայացրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կատարված երեկվա միջադեպի վերաբերյալ․ «Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, իրավունքների պաշտպանությունը ցանկանում եմ հայտնել, որ լրատվամիջոցներով վերջինիս մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են շատ հստակ ապացույցներ, որոնք ուղղակիորեն ապացուցում են դրանց շինծու և մտացածին լինելը: Մասնավորապես՝ առկա է ինչպես դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկի տեսագրությունը, այնպես էլ՝ Կարեն Գասպարյանի տան տեսագրությունը: Հիշյալ տեսագրություններում ամբողջությամբ արտացոլված է տեղի ունեցած միջադեպի ամբողջական և իրական պատկերը: Հիշյալ տեսագրությունները մեր կողմից կտրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին՝ դրանց շուրջ մանրակրկիտ քննություն իրականացնելու միջնորդությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումից, առավել ևս, որ այն իրականացվում է առաց հակառակ կողմի դիրքորոշումն ունկնդրելու»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Ցողիկ Փիլոյանը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի ու նրա որդու պատճառով ամուսինն այժմ հիվանդանոցում է: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24