Շտապօգնության լրացուցիչ հերթապահություն` Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում
Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ՝ հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը՝ ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն: Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով՝ բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան աշխատանք: Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահությունների ժամանակացույց՝ սահմանելով բժշկական կենտրոնների հերթապահությունների օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում: Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին կտեղեկացվի առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին, որտեղ կամփոփվի ստացված տեղեկատվությունը: Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հորդորում է սթափ վարել, պահպանել երթևեկության կանոններն այս շրջանում խիտ երթևեկելի ճանապարհահատվածում, չանտեսել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել առողջությունն ու կյանքը, այս մասին հայտնում է ԱՆ-ը: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06