Հայաստանում, հնարավոր է, պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա ստեղծվի
Վերջին ժամանակահատվածում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու վերաբերյալ հանրային տարբեր միջոցներով հաճախ քննարկվող և բարձրաձայնվող կարծիքների կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով անհրաժեշտ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ակումբների մեծամասնությունը մշտապես դեմ է եղել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին՝ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի և Առաջին խմբի առաջնություններին մասնակցության հայտ ներկայացրած ակումբներին վերջիններիս դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ պարզելու նպատակով: Ակումբները մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք համաձայն են, թե ոչ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պրոֆեսիոնալ լիգա ստեղծվելու պարագայում, կօժանդակի մասնակից ակումբներին իրավական և կանոնակարգային նորմերի ձևավորման հարցում, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաշրջանի համար 100,000,000 ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաշվի առնելով նորաստեղծ պրոֆեսիոնալ լիգայի շրջանակներում անցկացվելիք առաջնությունների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների կարևորությունը և հնարավոր ծախսերի առկայությունը: Ակումբների կողմից հնարավոր դրական արձագանքի և համապատասխան դիրքորոշման առկայության դեպքում կստեղծվի աշխատանքային խումբ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
105Երեկ, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15529.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17924.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14021.04.2024, 16:06