«Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, իրանց հայաթում սենց բոչկա-աղբաման կա՞». Նիկոլ Փաշինյանը` Մեղրիի մաքսապետին
«Էս ի՞նչ վիճակ ա, ոչ նորմալ գծանշում կա, ոչ աղբաման, տարածքն անբարեկարգ ա, չէ՞ որ սա սահմանային մուտք ա, պետության մասին առաջին տպավորությունն այստեղից ա սկսվում: Դժվա՞ր էր բարեկարգել... Սա աղբաման ա՞, 21-րդ դարում սա աղբաման ա՞: Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, իրանց հայաթում սենց բոչկա-աղբաման կա՞, հյուրերին տե՞նց են ընդունում: Հլը էն սայլակները՝ ոնց որ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբը լինի: Հաստատ բավարար միջոցներ կան բարեկարգելու, ոչ թե կիսավայրենի տարածք թողնելու»,- «Մեղրի» ազատ տնտեսական գոտի կատարած այցի ժամանակ վարչապետը խիստ նկատողություն արեց պատասխանատուներին՝ հանձնարարելով կարճ ժամկետներում կարգի բերել մաքսային տարածքը. «Կվերացնեք էդ աղբամանը, նորմալ աղբամաններ կշարեք, կբարեկարգեք»,- ասաց նա: Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ հանդիպումներ անցկացրել Սիսիանի, Կապանի, Գորիսի, Քաջարանի բնակիչների հետ: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
89Երեկ, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
36402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
10902.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8702.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12302.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10201.05.2024, 21:54