ՀՖՖ-ն նոր հայտարարություն է տարածել
![]() Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՖՖ հերթական՝ 16-րդ ժողովը, որի ընթացքում ներկայացվել է նախորդ՝ 2017 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունները: Ժողովի օրակարգում էին նաև կազմակերպչական հարցեր: Տեղեկացնում ենք, որ ժողովից առաջ չմասնակցելու, բոյկոտելու պահանջներով մեծ ճնշումներ են գործադրվել ժողովի մասնակիցների, պատվիրակների վրա և չնայած այս հանգամանքին ժողովը կայացել է պահպանելով օրինականության, ՀՖՖ կանոնադրության բոլոր պահանջները: Ընդ որում այն եղել է առավելագույնս թափանցիկ: Ժողովի ընթացքը լուսաբանել են 20-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, եղել է ուղիղ հեռարձակում, ժողովի ընթացքին հետևել են 25-ից ավելի հրավիրյալներ՝ այդ թվում նաև ՈւԵՖԱ-ից: Ժողովի ողջ ընթացքում ներկա ինչպես պատվիրակների, այնպես էլ վերը նշված լրագրողների և հրավիրյալների կողմից որևէ առարկություն, դիտողություն և անհամաձայնություն չի նկատվել: Ավելին, եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ քվեարկության մասնակցել են 17 պատվիրակներ, այլ ոչ բոլոր գրանցվածները՝ ապա կրկին անգամ որոշումն օրինական է, քանի որ որոշումները ժողովում ընդունվում են ժողովի գրանցված պատվիրակների պարզ մեծամասնությամբ (50%+1): Եվ անգամ այս պայմաններում որոշ պատվիրված լրատվամիջոցներ փորձում են կասկածի տակ դնել Ժողովի օրինականությունը, իսկ ՀՖՖ որոշ անդամների և նրանց պատվիրակների նկատմամբ փորձում են ճնշումներ գործադրել, ինչի մասին ՀՖՖ-ն ստիպված է տեղեկացնել ինչպես ՖԻՖԱ-ին, այնպես էլ ՈւԵՖԱ-ին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
