ԱԱ-2018. Ֆրանսիան հաղթեց Արգենտինային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)
![]() Կազանի «Կազան Արենա» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչի Ֆրանսիա - Արգենտինա հանդիպումը։ Ֆրանսիան 4։3 հաշվով հաղթեց Արգենտինային։ Հանդիպման 11-րդ րոպեին Մարկոս Ռոխոն խաղի կանոնները խախտեց Կիլիան Մբապեի հետ պայքարում։ Մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց, որն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, արգենտինացիների կիսապաշտպան Անխել Դի Մարիան հավասարեցրեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Արգենտինային առաջ մղեց Բենջամեն Պավարը: Հանդիպման 64-րդ և 68-րդ րոպեներին Կիլիան Մբապեն դուբլ ձևակերպեց՝ նժարը թեքելով Ֆրանսիայի կողմը։ Ավելացրած 3-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղիանակ դարձավ Սերխիո Ագուերոն՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Այնուամենայնիվ, Արգենտինան չկարողացավ փրկել խաղը՝ այն լրացուցիչ ժամանակ տեղափոխելով։ Արդյունքում Ֆրանսիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ, իսկ Արգենտինայի համար առաջնությունն ավարտվեց։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
