«Լիդիանի խնդրից իրականում Հայաստանի նոր իշխանությունը կարող է դուրս գալ կրկնակի շահած». Հայկ Մարտիրոսյան
![]() Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Լիդիանի Ամուլսարի հանքավայրի հետ կապված կառավարության հնարավոր երկրանպաստ որոշման իրավական հետևանքներից չպետք է վախենալ: Առավել ևս՝ ներդրումների հնարավոր ռիսկային դառնալու օտարերկրյա հնարավոր ընկալումից: Անհրաժեշտ է երկու բան հասկանալ. Ա. Եթե կառավարությունը ցույց տա, որ դա բնապահպանական աղետ հարուցող նախագիծ է և անազնիվ ու կոռուպցիոն սխեմաներով են ստացվել այդ ընկերության և հանքավայրի թույլտվությունները՝ յուրաքանչյուր միջազգային դատարան կամ արբիտրաժ կսատարի կառավարության որոշումը: Բ. Աշխարհում ամենուր, ներառյալ նոր սերնդի ներդնողները մեղմ ասած՝ մեծ հակակրանք ունեն հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ընդհանրապես: Ու թեև առանց հանքարդյունաբերության՝ անհնար է համաշխարհային տնտեսություն զարգացնել, դրա պատասխանատու և մինիմալ վնասներով կազմակերպելն է ամենակարևոր խնդիրը: Հայաստանում հանքարդյունաբերության ողջ ոլորտը հիմնված է եղել երկրի գանձարանը և նրա ռեսուրսները թալանելու վրա, իսկ հանքարդյունաբերությունը կազմակերպվել է տեխնիկապես ամենաէժան և ամենահանցավոր մեթոդներով: Եվ եթե կառավարությունը կասեցնի շահագործման լիցենզիան՝ դա միայն լավ ազդակ կլինի դրսի հնարավոր ներդնողներին, որ Հայաստանում պատասխանտու միջավայր է ստեղծված, որտեղ ազնիվ բիզնեսը պաշտպանվելու է, իսկ հանցավոր թալանը՝ ոչ: Լիդիանի խնդրից իրականում Հայաստանի նոր իշխանությունը կարող է դուրս գալ կրկնակի շահած: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան (Ֆեյսբուք) |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
