Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Մարադոնան հերքել է տարածված լուրերը

246
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 14:10
Մարադոնան հերքել է տարածված լուրերը

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Նիգերիա - Արգենտինա հանդիպումից հետո տրիբունայում վատացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ինքնազգացողությունը։ Լուրեր էին տարածվել, որ նախկին ֆուտբոլիստը հոսպիտալացվել է: Մարադոնան, սակայն, հերքել է դրանք:

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Հիմա ես հիվանդանոցում չեմ և չեմ էլ եղել այնտեղ: Նիգերիայի հետ խաղի ժամանակ շատ ուժեղ ցավ ունեի պարանոցի շրջանում: Բժիշկը խորհուրդ տվեց ինձ վերադառնալ տուն, բայց վճռորոշ խաղ էր, և ես ուզում էի մնալ: Ինչպե՞ս կարող էի գնալ: Համբուրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ աջակցության համար»,- նշել է Մարադոնան: