Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ազգային հավաքականի պարտությունը նախկին ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել

439
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 15:55
Ազգային հավաքականի պարտությունը նախկին ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել

Եգիպտոսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աբդուլ Ռահիմ Մոհամեդը, ով մարզական կարիերայի ավարտից հետո աշխատում էր որպես մարզական մեկնաբան, մահացել է ԱԱ-2018-ի Սաուդյան Արաբիայի դեմ խաղում ազգային հավաքականի կրած պարտությունից հետո: Հանդիպման 95-րդ րոպեին՝ Սաուդյան Արաբիայի հաղթական գոլից հետո, Մոհամեդն ուշագնաց է եղել: Նա անհապաղ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Նշվում է, Մոհամեդն առողջական խնդիրներ չի ունեցել: