Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 24 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազ. դրամ: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54