«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց
489
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 16:30
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահությամբ Պետրոս Մակյանի), «Սասնա ծռեր»ի գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չբավարարվեց: Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը մերժեց միջնորդությունը: Դատավոր Պ. Մակյանը հայտարարեց, որ պատգամավորների կողմից վճարված 500 000-ական դրամները կվերադարձվեն: Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական միջնորդություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար: Հիշեցնենք՝ Գագիկ Եղիազարյանը շուրջ երկու տարի է՝ ինչ գտնվում է անազատության մեջ: |
«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը
1518:06ՄԻՊ-ը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
3117:54Երթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)
4117:48Բագրատ Սրբազանի միջամտությամբ խնդիրն արագ լուծվեց (տեսանյութ)
5516:54«Հավատում եմ, որ կհաղթենք խավարին»․ Արման Դավթյան (Նուռ) (տեսանյութ)
5316:48«Կիրանցում ապրողների գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ»․ Գոհար Վարդանյան
7316:30