40 հազար դոլար պարտքի պատճառով քաղաքացին փորձել է ինքնասպան լինել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ մի քաղաքացի Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ն, այդ քաղաքացու հետ տևական ժամանակ բանակցություններ է վարել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի տեղակալ Հ. Հարությունյանը, ում, ի վերջո, հաջողվել է քաղաքացուն դուրս բերել կամրջի վտանգավոր եզրագծից: Նրան այնուհետև տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերել ԱԻՆ ՓԾ հոգեբանն ու կամրջի վրա ծառայություն կատարող ԱԻՆ-ի ներկայացուցիչը, որից հետո տղամարդուն տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ա. Վ.-ն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ նախկինում ինքը զբաղվել է ավտոմեքենաների առուվաճառքով և կուտակված 40 հազար դոլար պարտքը մարել չկարողանալու պատճառով ուզեցել է վերջ տալ կյանքին: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24