«Չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա». Էդմոն Մարուքյան
«Բանակում կոռուպցիայի ու թալանի մասին շատ է խոսվել, բայց էս դեպքը տարբերվում է»,- անդրադառնալով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի սկանդալային բացահայումներին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն.... Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են և՛ օգնություն ստանալը, և՛ ուղղորդելն ու բաշխելը, ու ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանն է, որ պետք է պատասխան տա: Սա ծանրագույն հարված է ՀՀԿ-ին»,- շարունակել է Մարուքյանը: Նա անդրադարձել է նաև իրավական ընթացակարգին. «Վաղն ունենք ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ, ու կարծում եմ՝ այս պահին կառավարությունը կարող է նիստ գումարել ու օրակարգի մեջ հարց ավելացնել՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու: Երկրորդն էլ պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելն է, որը կընդգրկի այդ հարցը»: Տեղեկացնենք, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36